Հայաստանի Առաջխաղացման Շաբաթ 2024

Հայաստանի Առաջխաղացման Շաբաթ Շանհայ 2024

«Armenia Promotion Week» Շանհայ 2024-ը նվիրված է Չինաստանում հայկական մշակույթի, զբոսաշրջության եւ ազգային արտադրանքի մասին իրազեկվածության և ճանաչելիության բարձրացմանը,որը առաջին անգամ կայացել է նախորդ ՝ 2023 թվականին:

Այս տարի ևս հայկական ընկերությունները Շանհայի Ազատ Առևտրի Գոտու «Հայաստան կենտրոն»-ի տաղավարում հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքն ու ծառայությունները, ներդրումային ծրագրերը: Կներկայացվեն նաև հայկական մշակույթը և զբոսաշրջությունը:

Միջոցառումը հնարավորություն կընձեռի հայ գործարարներին գտնել գործընկերներ և հետագայում մուտք գործել չինական շուկա: Ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց արտադրանքը միջազգային մակարդակում և բարձրացնել իրենց ապրանքանիշի դրական հեղինակությունը: Ապրանքի ճանաչումը որպես «Լավագույն ArmeniaBrand» կբարձրացնի  արտադրանքի վարկանիշը ոչ միայն Չինաստանում և Հայաստանում, այլև համաշխարհային շուկայում:

Այն կնպաստի Չինաստանում հայկական ապրանքների հանրաճանաչմանը, իրազեկության և վստահության բարձրացմանը չինացի սպառողի շրջանում:

 

Մասնակցության պայմաններին ծանոթանալու և գրանցվելու համար անցնել հղումով՝  https://docs.google.com/forms/d/1Y2jKhYXgcXpWugdF6K8g9CCrugpYMdG98VYUIW-Jd1k/edit 

 

Գրանցման վերջնաժամկետը` սեպտեմբերի 20, 2024